Շանտաժի ենթարկվելով, զիջելով, հանդուրժելով՝ Ադրբեջանին լռեցնել չի ստացվի․ Աբրահամյան
Աջակցիր «Ա1+»-ին10 տարի առաջ այս օրը` 2015 թվականի հունվարի 6-ին, ՊԲ հատուկ նշանակության ստորաբաժանումները առաջնագծի տարբեր ուղղություններով պատժիչ գործողություններ իրականացրեցին, ինչի հետևանքով ադրբեջանցիները 3 կորուստ ունեցան, այս մասին հիշեցրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
«Հայկական կողմին պատասխան քայլերի էին մղել ադրբեջանցիները, որոնք, մինչև դա, մի քանի օր շարունակ հայկական դիրքերի ուղղությամբ կրակ էին բացել նռնականետներից, ականանետներից և խոշոր տրամաչափի զինատեսակներից:
ՊԲ զսպիչ քայլերից հետո ադրբեջանական կրակակետերը լռեցին:
Գանք մեր օրեր:
Շանտաժի ենթարկվելով, զիջելով, հանդուրժելով՝ Ադրբեջանին լռեցնել չի ստացվի:
Նման իրավիճակներում դրանք, որպես կանոն, ավելի են լկտիանում, այլ բան է, որ մեր երկրում ներկայումս իշխանության ղեկին գտնվողը սեփական նախաձեռնությամբ ձեռքերը վեր է բարձրացրել և հաճույքով կատարում է թշնամու քմահաճույքները»,- Facebook-ում գրել է Աբրահամյանը։