Բացել լրահոսը Փակել լրահոսը
89
A A
Հասարակություն

Մանրամասներ Երևան-Ապարան-Երևան երթուղին սպասարկող  «GAZelle»-ի վթարից

Հունվարի 6-ին, ժամը 13:52-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արտաշավան գյուղի Տառերի պուրակ հուշարձանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան շրջվել է։ 

Դեպքի վայր են մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Աշտարակ-Ապարան ավտոճանապարհի 14-րդ կմ-ին՝ Տառերի պուրակի մոտակայքում, բախվել են Երևան-Ապարան-Երևան երթուղին սպասարկող 531 համարի  «GAZelle» (վարորդ՝ Դ Մ, ծնված 1965 թ), «Opel» (վարորդ՝ Ս Տ) և «VAZ» մակնիշների (վարորդ՝ Ա Ջ) ավտոմեքենաներըինչի հետևանքով «GAZelle» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևելելի հատվածից (մոտ 5 մետր) և հայտնվել դաշտամիջյան հատվածում․ կա 10 տուժած։

Փրկարարները «GAZelle» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել 2 տուժածիվարորդ Դ Մ-ին (ծնված 1965 թ) և երկու ուղևորի պատգարակով մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, ովքեր հոսպիտալացվել են բժշկական կենտրոններ, այնուհետև տուժած Շ․ Ս․-ին փրկարարները ուղեկցել են բժշկական կենտրոն։

Փրկարարները հոսանքազրկել են «GAZelle» մակնիշի ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և շտապօգնության աշխատակիցների հետ տուժածներին տեղում ցուցաբերել առաջին օգնություն։