Բացել լրահոսը Փակել լրահոսը
471699214_984298940398992_5072455520755492447_n
A A
Պաշտոնական

Արթիկ-Ալագյազ ճանապարհին և Սևանի թերակղզուց մինչև Դիլիջանի թունելի սկզբնամաս բուք է

Դեկտեմբերի 30-ին՝ ժամը 09:00-ի դրությամբ, Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում։

Արթիկ-Ալագյազ ճանապարհին և Սևանի թերակղզուց մինչև Դիլիջանի թունելի սկզբնամաս բուք է։

Վարդենյաց լեռնանցքը կցորդով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի է։
Արտաշատի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելությունը ՝ 200 մետր։

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: