Բացել լրահոսը Փակել լրահոսը
467183269_1132620878399086_384088292609759936_n
A A
Քաղաքականություն

ՆԳ նախարարը Արմավիրում աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը դեկտեմբերի 27-ին աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել ՀՈԳՎ Արմավիրի բաժնում, որին մասնակցում էին Ոստիկանության, Փրկարար ծառայության, Միգրացիայի և քաղաքացիության ծառայության տարածքային ստորաբաժանումների ղեկավար կազմը:

Խորհրդակցությանը ներկա էին ՆԳ նախարարի տեղակալները, գլխավոր քարտուղարն ու նախարարության ղեկավարության այլ ներկայացուցիչներ։

Արմավիրի մարզի ՆԳ նախարարության ստորաբաժանումները ներկայացրել են կատարած աշխատանքներն ու առկա խնդիրները։

Նախարարի կողմից մի շարք ուղղություններով տրվել են հանձնարարականներ՝ ուժեղացնել ծառայությունները, ակտիվացնել մի շարք հանցատեսակների դեմ ամենօրյա հետևողական միջոցառումներն ու օպերատիվ աշխատանքը։

Նախարարն ընդգծել է Արմավիրի մարզի կտրվածքով Ոստիկանության բոլոր հենասյունային ուղղությունների միջև արդյունավետ համագործակցության կարևորությունն ու դերը մարզի աշխատանքների կատարողականը գնահատելիս։

Արփինե Սարգսյանը շեշտել է, որ տարածքային յուրաքանչյուր ստորաբաժանում տարեսկզբին պետք է ունենա կազմած աշխատանքային պլան, որն իր մեջ կներառի տվյալ տարածքում կատարվող հանցատեսակների, դրանց առանձնահատկությունների վերլուծություններ։

Կադրային քաղաքականության շրջանակում կարևորվել է ծառայողների բարեվարքությունը, կատարողական կարգապահությունը, քաղաքացիների հետ գրագետ շփումներն ու պրոֆեսիոնալիզմը։ Քննարկվել են նաև Միգրացիայի և քաղաքացիության, Փրկարար ծառայության, Հաշվառման-քննական ստորաբաժանումների աշխատանքին վերաբերող այլ հարցեր։