![471191452_568241006172006_9193403554867846931_n 471191452_568241006172006_9193403554867846931_n](/static/articles/48/24/45/l-as7NLtbaLD.jpg)
A
A
Հրդեհ Դարպաս գյուղում
Աջակցիր «Ա1+»-ինԴեկտեմբերի 23-ին, ժամը 22:40-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դարպաս գյուղում այրվում է շինություն։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Գործարանային փողոցում գտնվող չշահագործվող շինության տարածքում (մոտ 160 քմ):
Հրդեհը մեկուսացվել է ժամը 23։02-ին, մարվել՝ 23։15-ին։ Այրվել են տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 100 քմ)։