A
A
Հրաձգություն Աբխազիայի ԱԺ-ում. մեկ պատգամավոր զոհվել է, մեկը՝ վիրավորվել
Աջակցիր «Ա1+»-ինԱբխազիայի ինքնահռչակ հանրապետության խորհրդարանի շենքում հրաձգություն է տեղի ունեցել, սպանվել է պատգամավոր Վախթանգ Գոլանձիան, վիրավորվել է ընդդիմադիր Կան Կվարչիան։
Խորհրդարանում քննարկվում էր կրիպտոարժույթի մայնինգն արգելելու մասին օրինագիծը։
«Հանդիպման ժամանակ Ադգուր Խարազիան և Կան Կվարչիան վիճաբանության մեջ են մտել, արդյունքում Ադգուրը հանել է ատրճանակը և սկսել կրակել Կանի վրա։ Մահացած Վախթանգ Գոլանձիան փորձում էր բաժանել նրանց»,- հաղորդում է «Էխո Կավկազա»-ը` վկայակոչելով АМРА-life-ին։
Պատգամավոր Վախթանգ Գոլանձիան մահացել է ստացած վերավորումից, հայտնում է Առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը։
Դեպքի վայր է ժամանել քննչական խումբը։