Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Մարզեր

«Գեղացին չըրչարվում ա, օգուտը տենում ա առեւտրականը». շամուտեցի անասնապահը (տեսանյութ)

Եզդի գնորդների սպասող շամուտեցի Գագիկը նախիրն արոտ է հանել: Եղանակը տաք է, արոտները՝  կանաչ:

Նրա կարծիքով՝ կենդանի վիճակում անասուններին վաճառելն ավելի հեշտ է,քան սպանդանոցի ճանապարհին ժամանակ ու միջոցներ վատնելը: Մոտակա սպանդանոցն Օձունում  է, տեղափոխման դժվարությունները՝ շատ, դրա համար նախընտրում են թեկուզ մատչելի գնով,բայց տեղում վաճառել:

Կաթնամթերքը վաճառել չի ստացվում: Դա արդեն անասնապահությամբ զբաղվող գյուղացու ամենամեծ գլխացավանքն է :

Այս տեմպերով շարունակվելու դեպքում՝ կաթի արտադրությունը վտանգվելու է,-ասում է Գագիկը:Կաթի մթերման գինը իջել է մինչեւ 130 դրամ, որոշ դեպքերում անգամ՝ ավելի ցածր, ինչը գյուղացիներին ձեռք չի տալիս, իսկ ավելին՝ կաթնամթերքի արտադրությամբ զբաղվող ընկերությունները վճարել պատրաստ չեն, քանի որ կա այլընտրանք՝ ներմուծվող էժան կաթի փոշի:

Խնդիրների մասին՝ այսքանը: Իսկ ընդհանրապես, Գագիկը Շամուտի  խոշոր ֆերմերներից է, գործը սկսել է 3 հորթից:

Աշխատասիրության ու համառության շնորհիվ՝ տնտեսությունը մեծացրել,անասնագլխաքանակն ավելացրել է: Հեշտ չի եղել, բայց տիկնոջ հետ չարչարանքով, մեծ դժվարությամբ հաղթահարել են խնդիրներն ու առաջ գնացել:

Անասնակերի պակաս այս կողմերում չի լինում. խոտը շատ է, ճանապարհների բարեկարգման հետ կհեշտանա նաեւ այդ գործը: Միայն թե անասնապահական այս շրջանում սպանդանոցի բացակայությունը մեծ խնդիր է,որի լուծումը չի գտնվում;