A
A
Թբիլիսիում ցուցարարները կրկին հավաքվել են խորհրդարանի մոտ․ ՈՒՂԻՂ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԹբիլիսիում ցուցարարները, որոնք բողոքում են վրացական իշխանությունների կողմից ԵՄ-ի հետ բանակցությունների դադարեցման դեմ, դեկտեմբերի 16-ին կրկին հավաքվել են երկրի խորհրդարանի մոտ և փակել են հարակից Ռուսթավելի պողոտան։
Սա արդեն տասնիններորդ նման բողոքի ակցիան է Վրաստանի մայրաքաղաքում։ Դեկտեմբերի 16-ի բողոքի ակցիային միացել են գրողներ, խմբագիրներ, հրատարակիչներ, գրքերի դիզայներներ, գրավաճառներ և հրատարակչության աշխատակիցներ։ Օրվա ընթացքում մի քանի ակցիաներ են տեղի ունեցել մայրաքաղաքի տարբեր հատվածներում։