A
A
Հակակոռուպցիոն կոմիտեում Հովիկ Աղազարյանի վերաբերյալ քրեական գործ է հարուցվել
Աջակցիր «Ա1+»-ինՀակակոռուպցիոն կոմիտեում պատգամավոր Հովիկ Աղազարյանի վերաբերյալ քրեական գործ է հարուցվել, «Ազատության»-ը փոխանցեցին կոմիտեի լրատվականից։
Վարույթը նախաձեռնվել է Քրեական օրենսգրքի` պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելու հոդվածով։
Օրեր առաջ Գլխավոր դատախազությունն էր դիմել Հակակոռուպցիոն կոմիտե, որ ուսումնասիրեն իշխանության ներկայացուցիչների հրապարակումները Հովիկ Աղազարյանի վերաբերյալ, թե պետական գաղտնի տեղեկության արտահոսք է պատգամավորը կազմակերպել։ Իշխող «Քաղքացիական պայմանագիրը» Հովիկ Աղազարյանին կուսակցությունից ու խմբակցությունից հեռացրեց այդ պատճառաբանությամբ, ինչպես նաև, որ նա խախտել է կուսակցական ու հանրային բարոյական նորմեր։