Բացել լրահոսը Փակել լրահոսը
Ասադ
A A
Քաղաքականություն

Ասադը Սիրիայից հեռանալուց հետո առաջին անգամ հայտարարություն է արել

Սիրիայի նախկին նախագահ Բաշար ալ Ասադը առաջին անգամ հայտարարություն է արել։

Ria.ru-ի փոխանցմամբ՝ նա հայտարարել է, որ Դամասկոսում մնացել է մինչև դեկտեմբերի 8-ի վաղ առավոտ և միայն այդ օրվա երեկոյան լքել երկիրը։

Ասադը պնդում է, որ «Սիրիայում տեղի ունեցած իրադարձությունների ընթացքում ոչ մի անգամ չի դիտարկել հրաժարական տալու և երկրից փախչելու հնարավորությունը»։

Նա Դամասկոսից մեկնել է Հմեյմիմ, որտեղ էլ իմացել է մայրաքաղաքի անկման մասին։