Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

ԵՊՀ թիմը ամենահեղինակավոր թիմային ծրագրավորման մրցույթի՝ «ICPC WORLD FINALS 2025» ուղեգիր է նվաճել

ԵՊՀ ԹԻՄԸ ՆՎԱՃԵԼ Է «ICPC WORLD FINALS 2025»-Ի ՈՒՂԵԳԻՐ

«ICPC» ծրագրավորման միջազգային մրցույթի կիսաեզրափակիչ փուլում ԵՊՀ թիմը գրանցել է բացառիկ արդյունքներ։

ԵՊՀ թիմը (անդամներ՝ Սամվել Անդրեասյան, Ռոբերտ Քոչարյան, Համլետ Պետրոսյան), հաղթելով կիսաեզրափակիչում, անցել է «ICPC World Finals 2025»-ի եզրափակիչ փուլ։ Ընդ որում՝ համալսարանի թիմը եզրափակիչ փուլ անցած միակ թիմն է Հարավային Կովկասի տարածաշրջանից։

ԵՊՀ ծրագրավորման թիմը Հարավային Կովկասի ծրագրավորման թիմային մրցույթի չեմպիոն է, իսկ ԵՊՀ ուսանող Սամվել Անդրեասյանը՝ Հարավային Կովկասի ծրագրավորման անհատական մրցույթի չեմպիոն։

«ICPC» մրցույթը ամենահեղինակավոր թիմային ծրագրավորման մրցույթն է աշխարհում։ ԵՊՀ թիմերն այս օլիմպիադային մասնակցում են դեռևս 2001 թվականից և տարեցտարի գրանցում ավելի լավ արդյունքներ։