![470191958_898924535762751_1335563763265425276_n 470191958_898924535762751_1335563763265425276_n](/static/articles/48/21/04/l-hAfmbiuCya.jpg)
A
A
Փոխնախարարները խոսել են հանրային առողջության ոլորտում իրականացվող բարեփոխումներից
Աջակցիր «Ա1+»-ինԱռողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հետ հանդիպումից հետո լրագրողները հանդիպել են նաև նախարարի տեղակալների հետ:
Նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը խոսել է հանրային առողջության ոլորտում իրականացվող բարեփոխումներից, մեկնարկած ծրագրերից` մանրամասն ներկայացնելով կոնկրետ ուղղությունները.
![✅](https://static.xx.fbcdn.net/images/emoji.php/v9/t33/1/16/2705.png)

Լենա Նանուշյանը ներկայացնելով այս ուղղություններով կատարվող աշխատանքները՝ ընդգծել է համագործակցությունը ԶԼՄ-ների հետ։ Նրա խոսքով հանրային առողջության պահպանման գործում շատ կարևոր է հանրային գիտակցության բարձրացումն ու պահանջատեր հանրություն ունենալը։
Փոխնախարար Արտակ Ջումայանը լրագրողներին ներկայացրել է ամբուլատոր-պոլիկլինիկական օղակում ընթացող բարեփոխումները` ընտանեկան բժշկության ինստիտուտի կայացման աշխատանքները, գյուղակական ամբուլատորիաների կազմակերպաիրավական փոփոխությունները, որի շրջանակներում միավորվում են մի քանի ամբուլատորիաներ` պահպանելով իրենց տեղը և հնարավորություն տալով ընտանեկան բժշկին զբաղվել բժշկությամբ։
Ջումայանը ներկայացրել է ԱԱՊ օղակում սքրինինգային և կանխարգելիչ միջոցառումները, քաղաքացիների կողմից ԱԱՊ այցերի դրական տեղաշարժը, ԱԱՊ օղակի բոնուսային վարձատրության աճը, Էլեկտրոնային առողջապահության` էլեկտրոնային դեղատոմսերի տրամադրման, հիվանդությունների ռեգիստրների վարման, արյան բանկի թվայնացման գործընթացը և առաջիկա աշխատանքները։