Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Օրացույց․ 14-ը դեկտեմբերի․ Պրոբլեմը հրամանատարամերձ մարդկանց մեջ է.Սերժ Սարգսյան (տեսանյութ)

1998-ի այս օրերին արտասահմանյան լրատվամիջոցներին թղթակցող հայ լրագրողները որոշում են ստեղծել իրենց կազմակերպությունը: Նրանք մտադիր են պաշտպանել իրենց շահերը իշխանության հետ հարաբերությունում՝ բազմաթիվ պաշտոնյաներ կան, որոնցից այս լրագրողները դժվարանում են տեղեկատվություն ստանալ;

1998-ի դեկտեմբերի 14-ին Հայաստան է մտնում ռուսական ռազմաբազայի համար նախատեսված ՄԻԳ-29 կործանիչների առաջին խմբաքանակը: Առաջին ինքնաթիռը վայրէջք է կատարում «Էրեբունի» օդանավակայանում: Առաջին օդաչուին դիմավորում է պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանը: Պարզվում է, որ ռուսական այս ինքնաթիռները նաեւ եվրոպական երկրների երազանքն են: Այս կնոջը դեռեւս Ավետիք Իսահակյանն էր անվանել «Հայաստանի սոխակ»:

1996-ին ամերիկացի աստղագետները նրա անունով աստղ են անվանակոչում:

1999-ի դեկտեմբերի 14-ին անզուգական սոպրանո Գոհար Գասպարյանը դառնում է 72 տարեկան: Այս օրն է ծնվել նաեւ նրա ամուսինը՝ օպերային երգիչ եւ օպերայի եւ բալետի ազգային թատրոնի նախկին ղեկավար Տիգրան Լեւոնյանը: Վերջինս կառավարությունից պահանջում է հավուր պատշաճի նշել իր կնոջ 72-րդ ամյակը։

1999-ի դեկտեմբերի 14-ին նախագահի աշխատակազմի ղեկավար դարձած Սերժ Սարգսյանը մեկնաբանում է հոկտեմբերի 27-ից հետո երկրապահի եւ բանակի առաջ եկած հակասությունները Ռոբերտ Քոչարյանի եւ իր հետ: Սարգսյանը փակագծեր չի բացում, թե ինչ հակասությունների մասին է խոսքը: Երկրապահները, սակայն, օրերս ասել էին, որ հոկտեմբերի 27-ից առաջ Սերժ Սարգսյանի երբեմնի ղեկավարած ԱԱԾ-ն կարող էր կանխարգելել այդ ողբերգական դեպքերը: Ի դեպ, նույն օրը Սերժ Սարգսյանը հերքում է Ղարաբաղի նախագահ Արկադի Ղուկասյանի այն հայտարարությունը, որ Երկրապահների համագումարի օրերին Ռոբերտ Քոչարյանին պաշտպանելու համար տանկերը Ղարաբաղից պատրաստվում էին շարժվել Երեւան:

2000-ի այս օրերին Ազգային ժողովի շենքում կոմունալ ճգնաժամ է: Ավելի քան 70 միլիոն դրամ պարտքի պատճառով չեն աշխատում հեռախոսները: Պատգամավոր Գուրգեն Եղիազարյանն առաջարկում է ի նշան բողոքի բոյկոտել նիստերը: Խորհրդարանի ղեկավարը համաձայն չէ՝ իտալացիներն էլ կարող են ջրերն անջատել: Այդպես էլ եղավ, օրվա երկրորդ կեսին ջուրն անջատեցին: Ավելի սարսափելին էլ,-մարգարեանում են կոմունիստները:

2000-ի այս օրը «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը չի բացառում, որ մեկ տարի առաջ Վազգեն Սարգսյանի սպանությանը կարող է մասնակից լինել հանգուցյալ վարչապետի շրջապատը: Ներհայաստանյան ուժերի մատը նույնպես կարող է խառը լինել։ Սիդնեյի օլիմպիադայից հետո անհայտացել է Հայաստանի օլիմպիական կոմիտեի գործադիր տնօրեն Գագիկ Չոբանյանը: Շվեյցարական բանկից հենց այդ երիտասարդի ստորագրությամբ էին ստացվում ՄՕԿ-ից մեր օլիմպիական կոմիտեին տրամադրվող գումարները: Մինչեւ դեկտեմբերի 1-ը դրանք պետք է վերադարձվեին պետբյուջե:

ՀԱՕԿ-ը խնդրում է վարչապետին, որպեսզի հետաձգեն գումարների վերադարձումը: Ի դեպ, այդ օրը Իշխան Զաքարյանը պարզաբանում է, թե ինչու օլիմպիադայում որակազրկվեց ծանրամարտի ծանր քաշային Աշոտ Դանիելյանը, նրան դա ասել է օլիմպիական չինովնիկներից մեկը:

«99-ի հոկտեմբերի 27-ին Հայաստանում տապալվեց բռնապետությունը»,-2001-ի դեկտեմբերի 14-ին դատարանում հայտարարում է 27-ի գլխավոր մասնակիցներից մեկը՝ Կարեն Հունանյանը: Նա այսօր դատարանում գտնվող միակ ամբաստանյալն էր: Հենց այդ հիմքով մերժվում էին Նաիրի Հունանյանի եղբոր բոլոր միջնորդությունները: Ամբաստանյալը չէր պատասխանում հարցերին եւ ավելի հաճախ վիրավորում էր իրեն հարցեր տվողներին, մասնավորապես Կարեն Դեմիրճյանի շահերի պաշտպանին։ Նույն օրը Հայրենական Մեծ պատերազմի վետերանները կառավարությունից պահանջում են իրենց տրամադրել արտոնյալ թոշակներ: Նրանք պահանջում են տալ նաեւ 98-ից չվճարված արտոնյալ թոշակների տարբերությունը՝ մոտ 345 միլիոն դրամ։ 2009-ի այս օրը Վահան Հովհաննիսյանը Սերժ Սարգսյանին հուշում է, թե ինչպես ինքը կարող է հրաժարվել հայ-թուրքական արձանագրությունների վավերացումից: