Բացել լրահոսը Փակել լրահոսը
1989070192_0_59_2920_1702_1920x0_80_0_0_9b3d0104756880ca70f7237849d58dca
A A
Քաղաքականություն

Ֆրանսիայի նոր վարչապետ է նշանակվել Ֆրանսուա Բայրուն

Ֆրանսիայի նոր վարչապետ է նշանակվել «Ժողովրդավարական շարժում» կենտրոնամետ կուսակցության առաջնորդ Ֆրանսուա Բայրուն, հայտնել են Ելիսեյան պալատից:

1993-1997 թվականներին Բայրուն եղել է կրթության նախարար։ 2017 թվականին կարճ ժամանակով գլխավորել է արդարադատության նախարարությունը։ Առաջադրվել է որպես թեկնածու 2002, 2007 և 2012 թվականների նախագահի ընտրություններում։

Նրա կուսակցությունը մաս է կազմում «Միասին» քաղաքական կոալիցիային։