Բացել լրահոսը Փակել լրահոսը
կարմրուկ
A A
Հասարակություն

Կարմրուկի նոր դեպքերի թիվը կայուն նվազում է․ ԱՆ ՀՎԿԱԿ

Համաճարակային իրավիճակը կայուն է, որեւէ արտառոց բան այս տարվա ընթացքում չի գրանցվել։ Այդ մասին լրագրողների հետ հանդիպմանը նշեց Առողջպահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման Ազգային Կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ Զարուհի Գրիգորյանը։

Անդրադառնալով սուր շնչառական վարակներով պայմանավորված իրավիճակին՝ նա նշեց, որ գրանցվել է սեզոնային աճ, ինչը, սակայն, արտառոց չէ։ Նախորդ տարվա համեմատ այս տարի սուր շնչառական վարակներով պայմանավորված վիճակն ավելի կայուն է։

Ջրծաղիկի դեպքերը նախորդ տարվա համեմատ 1,5 անգամ աճել է, իսկ ահա քովիդի դեպքերը նվազել են։

Կարմրուկի մասով՝ այս տարվա գարնանը բռնկում գրանցվեց, սակայն վերջին 4-5 ամիսներին կարմրուկի հատուկենտ դեպքեր են գրանցվում։ Նմանատիպ իրավիճակ, Զարուհի Գրիգորյանի խոսքով, դիտվել է ողջ աշխարհում։

«Նոր դեպքերի թիվը կայուն նվազում է, նոյեմբերի վերջին շաբաթների ընթացքում կարմրուկի ոչ մի դեպք չի գրանցվել»,- նշեց նա։