A
A
Մեր աշխատանքը հետեւողական շարունակելու ենք, որպեսզի բժշկական ապահովագրության համակարգը ներդրվի․ Ավանեսյան
Աջակցիր «Ա1+»-ինԲժշկական ապահովագրության ներդրման ռեֆորմը շատ ծավալուն է, դրա ներդրման համար շատ մեծ ֆինանսական միջոցներ են ներգրավվելու, ասաց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը լրագրողների հետ հանդիպմանը։
«Մեր երկիրը պիտի գնա ապահովագրության համակարգի, մենք մեր աշխատանքը հետեւողական շարունակելու ենք, որպեսզի համակարգը ներդրվի։ Պետք չի պատկերացնել, թե ապահովագրության ներդրումն ինչ-որ կետից է ներդրվելու, մենք ապահովագրության կտորները պետական պատվերի շրջանակներում մաս-մաս ներդնելով՝ գնում ենք բարեփոխման։ Հետեւողականորեն գնում ենք առաջ»,- ասաց նա։