A
A
Տոնածառ` ցուցարարների փոխարեն (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱյսօր առավոտյան Թբիլիսիի քաղաքային իշխանությունները անակնկալ մատուցեցին։
Խորհրդարանը,որտեղ ամեն օր ակցիա են անում քաղաքացիները, պատնեշվեց։ Սակայն դեպի խորհրդարան մուտքն այս անգամ ոստիկանները չեն փակել, թեեւ պատնեշների մոտ մի քանի ոստիկան է կանգնած։ Այստեղ տեղադրվում է հանրապետության գլխավոր տոնածառը։
Ավելի ուշ խորհրդարանի մոտ հավաքված քաղաքացիները տոնածառից կախեցին բռնության ենթարկվածների լուսանկարները։
Հիշեցնենք, որ Վրաստանի տարբեր քաղաքներում արդեն 11 օր է՝ բողոքի ակցիաներ են, որոնք հաջորդել են իշխանությունների` ԵՄ անդամակցության բանակցությունները հետաձգելու հայտարարությունից հետո։
Ոստիկանությունն ամեն օր բռնի ուժ է կիրառում։ Կան բազմաթիվ ծեծված քաղաքացիներ,այդ թվում` լրագրողներ, ձերբակալվածներ։