Բացել լրահոսը Փակել լրահոսը
ՌԴ ԱԳՆ 2
A A
Քաղաքականություն

Ասադը հանձնարարել է խաղաղ ճանապարհով փոխանցել իշխանությունը, ՌԴ-ն չի մասնակցել բանակցություններին

Սիրիայի նախագահ Բաշար Ասադը սիրիական հակամարտության մի շարք մասնակիցների հետ բանակցություններից հետո լքել է նախագահական պաշտոնը Սիրիան։ Այս մասին հայտարարում է ՌԴ ԱԳՆ-ն։

Նա հանձնարարականներ է տվել իշխանությունը փոխանցել խաղաղ ճանապարհով, Ռուսաստանը չի մասնակցել բանակցություններին։

 ՌԴ ԱԳՆ-ն հայտնել է նաև, որ Սիրիայում ռուսական ռազմաբազաները բարձր պատրաստվածության են։ Գերատեսչությունում հավելել են, որ այս պահին Սիրիայում ռուսական ռազմակայանների անվտանգությանը լուրջ վտանգ չի սպառնում։