A
A
Դամասկոսում զինյալները քանդել են Բաշար Ասադի հոր Հաֆեզ Ասադի հուշարձանը (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՍիրիայի վարչապետ Մուհամմեդ Ղազի ալ-Ջալալին ավելի վաղ հայտարարել էր, որ մի քանի նախարարների հետ մնում է Սիրիայում:
ԶԼՄ-ները տեսանյութեր են հրապարակում Դամասկոսից, որտեղ երևում է, թե ինչպես են քանդում Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հոր՝ Հաֆեզ Ասադի հուշարձանը, իսկ դատարկված նախագահական պալատում շրջում են ինչ-որ մարդիկ:
Զինյալներն ու նրանց համակրող քաղաքաբնակները զբոսնում են Օմեյադների կենտրոնական հրապարակում, որտեղ, ի թիվս այլոց, տեղակայված են Սիրիայի պետական հեռուստատեսության և երկրի ԶՈւ գլխավոր շտաբի շենքերը. նրանք լուսանկարվում են՝ նստած ռազմական տանկերի վրա:
Նշենք, որ դեկտեմբերի 8-ի գիշերը թուրքամետ զինյալները մտել են Դամասկոս։
Reuters գործակալության հաղորդմամբ՝ Սիրիայի բանակի հրամանատարությունը հայտնել է Բաշար Ասադի կառավարման ավարտի մասին, իսկ Սիրիայի նախագահը, իբր, լքել է Դամասկոսը և գնացել «անհայտ ուղղությամբ»:
Նոյեմբերի 27-ին թուրքամետ «Հայաթ Թահրիր աշ-Շամ» խմբավորման զինյալները խախտել են ապաէսկալացիայի մասին համաձայնագիրը և հարձակում սկսել Սիրիայի Հալեպ և Իդլիբ նահանգների վրա: