Բացել լրահոսը Փակել լրահոսը
ՀՀ ԱԳՆ
A A
Քաղաքականություն

Հայկական կողմը համաձայնություն տվել է Բլինքենի միջնորդությամբ Միրզոյան-Բայրամով հանդիպմանը

Հայկական կողմը համաձայնություն տվել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի առաջարկին՝ Մալթայում անցկացվող ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի շրջանակում Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպում անցկացնելու վերաբերյալ:

«Արմենպրես»-ին այս մասին հայտնեց Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Անի Բադալյանը:

Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել են, որ ադրբեջանական կողմը մերժել է հանդիպման առաջարկը՝ ըստ էության դեմ լինելով ամերիկյան միջնորդությանը: