Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

Թբիլիսիում ընդդիմության կողմնակիցները կրկին հավաքվել են խորհրդարանի շենքի մոտ. ՈՒՂԻՂ (տեսանյութ)

Վրացական ընդդիմության կողմնակիցները կրկին հավաքվել են Թբիլիսիում խորհրդարանի շենքի մոտ:

Ոստիկանությունը փակել է խորհրդարանի հարևանությամբ գտնվող փողոցի երթեւեկությունը։ 

Ըստ տեղական հեռուստաընկերությունների՝ մարդկանց մի մասը հավաքվել է ընդդիմադիր կուսակցությունների գրասենյակներում, որտեղ ոստիկանները խուզարկություններ են իրականացնում, ինչպես նաև ոստիկանության այն բաժանմունքների մոտ, ուր բերման են ենթարկվել ընդդիմադիրները։

Ընդդիմության բողոքի հերթական շարքը Վրաստանում սկսվել է նոյեմբերի 28-ին այն բանից հետո, երբ վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարեց Եվրամիությանը երկրի անդամակցության շուրջ բանակցությունների մեկնարկի քննարկումը մինչև 2028 թվականը դադարեցնելու որոշման մասին։