Գյուղական հոգսեր․ Քարինջ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԲուրյանի բեռը թերեւս մի քանի օր կբավականեցնի քարինջեցի Հովհաննեսի ընտանիքին:Ձմեռներն այստեղ խստաշունչ ու երկարատեւ են, ու տան ջերմությունն ապահովելու համար գյուղացին դեռ պիտի չարարվի ու չարչարի Բուրյանին:
« Չկա ինչ տես անի,կտրելը չի կարելի, թափուկն էլ հավաքում ենք բերում ,հա դե երեխեք են բան են,ավելի լավա սոված ըլես քան ցրտի մեջ ապրես»,-ասում է Հովհաննես Սարգսյանը;
Տարիներ շարունակ փայտի բիզնեսում ներգրավված քարինջեցիներն այսօր վառելափայտի խնդիր ունեն:
«Չէ,կտրել չկա,կտրելը մոռացի ,դե արդեն ժողովուրդը հասկացելա,չորուկով բանով յոլա ենք գնում ,դե ապրելու խնդիր էր հմի էլ ամեքն իրանց հմար մի գործ են գտել, աշխատում են »,-ասում է Քարինջի բնակիչներից մեկը:
Գյուղի նեղ ու քարուքանդ փողոցներով օրվա մեջ մի քանի անգամ սայլով անցնող Վովա Պողոսյանը Քարինջում քչերից է, որ խմելու ջուր չունի:Շուրջ 240 տնտեսություն ունեցող Քարինջում խմելու ջրի արտաքին եւ ներքին ցանցի նորացման աշխատանքներ իրականացվել են , բայց ջուր ոչ բոլորն ունեն: