Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Որոշել եմ՝ դուրս եմ գալիս ՔՊ խմբակցությունից․ Հովիկ Աղազարյան (տեսանյութ)

«Ներողություն եմ ուզում խնդրել  բոլոր իմ կուսակցական ընկերներից որևէ ժամանակահատվածում  իմ վարքով, իմ քայլով թիմի հեղինակությանը չնչին իսկ վնաս հասցրած լինելու համար»,- Ազգային ժողովի ամբիոնից  հայտարարեց ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանը։

Նա նշեց, որ երեկ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության որոշմամբ հեռացվել եմ կուսակցության  շարքերից, առիթ կլինի անդրադառնալ հիմնավորումներին։

«Չեմ ուզում «Քաղաքացիական պայմանագիր»  խմբակցության իմ գործընկերներին ևս մեկ լրացուցիչ անգամ դնել դժվար իրավիճակում և քննարկել խմբակցությունից հեռացնելու իմ հարցը։

Ես ինքս հայտարարում եմ, որ դուրս եմ գալիս «Քաղաքացիական պայմանագիր»  խմբակցությունից մեծ ցավով, վայր եմ դնում իմ լիազորությունները որպես  հաշվիչ հանձնախմբի անդամ»,- ասաց Հ.Աղազարյանը։

Նա նշեց, որ տարաբնույթ, տարբեր տեղերից, տարբեր մակարդակներով իր անձին վերաբերվելիք հայտարարությունները, արձանագրումները, գնահատակնները բոլորը չէ, որ կստանան պատասխան, բայց այն դեպքերում, երբ որ կպատասխանի դրանց, դրանք կլինեն մեկ մակարդակ ցածր, ոչ հայելային։

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը խնդրեց քարտուղարությանը  Հովիկ Աղազարյանին ԱԺ դահլիճում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության համար նախատեսված հատվածից  տեղափոխել մեկ այլ տեղ։