Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

Թբիլիսիում վերսկսվել է հակակառավարական ցույցը. ՈւՂԻՂ (տեսանյութ)

Վրացական ընդդիմության կողմնակիցները երկուշաբթի երեկոյան հերթական հանրահավաքն են անցկացնում երկրի խորհրդարանի մոտ: Մի քանի հազար մարդ է շարժվել դեպի Թբիլիսիի խորհրդարանի շենք՝ հակակառավարական ցույցին մասնակցելու։ 

Վրաստանի ՆԳՆ-ն դիմել է Թբիլիսիում խորհրդարանի շենքի մոտ բողոքի ցույցի մասնակիցներին՝ կոչ անելով դուրս չգալ օրենքի սահմաններից և իրենց բողոքն արտահայտել առանց իրավախախտումների։

Մայրաքաղաք Թբիլիսիում 5-րդ օրն է՝ շարունակվում են հակակառավարական ցույցերն ի նշան բողոքի Եվրամիության հետ բանակցությունները մինչև 2028 թվականը կասեցնելու իշխանությունների որոշման։