Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Մարզեր

Սվինեցի բնակիչները (տեսանյութ)

Տիկին Սիլվան ապրում է Ախթալայի Սվինեց գյուղական թաղամասում: Թաղամասն իր անվանումը ստացել է նախկինում այստեղ շահագործվող կապարի հանքից։ Կապարն ու հանքը վաղուց չկա, սակայն երբեմնի հանքից ծանր մետաղներով աղտոտված  թաղամասը մինչև այժմ կրում  է դրա տխուր հետևանքները։ Այսօր թաղամասը, որը պաշտոնապես համարակալված փողոց է, շարունակում է ոչ պաշտոնապես կրել Սվինեց անվանումը և ոչ պաշտոնապես դարձել է ծերերի վերջին հանգրվան. շատ կարճ այսպես են նկարագրում բնակիչներն իրենց թաղամասը : Բայց  այստեղ ապրողները առաջին հերթին ապրելու միջոց են ուզում, չեն կարողանում անասնապահությամբ զբաղվել,իսկ տնամերձ հողամասերում հող մշակելու մասին խոսք գնալ չի կարող:

«Ամբողջ այգին ման գաս մի ծառ չես գտնի:Ամեն ինչ էլ եղելա,իսկ հիմա ինչ ցանում ենք՝ բերք չկա ,մեր էս ֆաբրիկեն մեզ տնաքանդությունա,ինքը լավա , աշխատանքը կա, բայց հողի եկամուտ չկա:Կոմբինատը չի թողում, որ մենք ստեղ հողագործությամբ զբաղվենք»,-ասում է Սիլվա Մայիլյանը :

ԱԱլավերդիի Անկյուն+3