Բացել լրահոսը Փակել լրահոսը
Caգհգpture
A A
Քաղաքականություն

Սիրիայի իշխանությունները փակել են Հալեպի օդանավակայանը և քաղաք տանող բոլոր ճանապարհները

Սիրիայի իշխանությունները փակել են Հալեպի օդանավակայանը, ինչպես նաև քաղաք տանող բոլոր ճանապարհները։ «Reuters»-ին հայտնել են երեք ռազմական աղբյուրներ։

Սիրիական «Հայաթ Թահրիր աշ-Շամ» սուննի արմատական խմբավորման զինյալները հարձակոմը սկսել են նոյեմբերի 27-ին։ Այն խոշորագույնն է դարձել 2020 թվականից ի վեր, երբ կողմերը պայմանավորվել են դադարեցնել կրակը Ռուսաստանի և Թուրքիայի միջնորդությամբ:

Նրանք արագ հարձակման ընթացքում գրավել են Հալեպ քաղաքի տարածքի առնվազն կեսը: 

Սիրիայում իսլամիստական ուժերն իրենց վերահսկողության տակ են վերցրել երկրի մեծությամբ երկրորդ քաղաքի՝ Հալեպի կեսը, տեղեկացրել է Մեծ Բրիտանիայում տեղակայված Syrian Observatory for Human Rights (SOHR) մոնիթորինգային խումբը, հայտնել է ВВС-ն։

Թուրքիան չի մասնակցում Հալեպում տեղի ունեցող բախումներին, սակայն անվտանգության միջոցներ է ձեռնարկում՝ հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը։

«Մենք խուսափելու ենք այնպիսի գործողություններից, որոնք կարող են միգրացիայի նոր ալիք առաջացնել։ Տարածաշրջանում ահաբեկչական խմբավորումների կենսաապահովման գծերը գտնվում են ԱՄՆ-ի վերահսկողության տակ։ Առանց ԱՄՆ-ի աջակցության՝ նրանք 3 օր էլ չէին դիմանա»,- ասել է Ֆիդանը։

Նրա խոսքով՝ Անկարան թույլ չի տա, որ Սիրիայում ահաբեկչական կառույցը պետություն դառնա։

Ինֆորմացիոն հոսքերը Սիրիայից շատ քիչ են եւ միմյանց հակասող։