Բացել լրահոսը Փակել լրահոսը
++
A A
Հասարակություն

Իրանական բեռնատարը Ոստան գյուղում կոտրել է գազախողովակներն ու սյուները. վնասվել է «Toyota»-ն

Այսօր՝ նոյեմբերի 29-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Բեռնատարը բախվել է գազատար խողովակներին, կոտրել մի քանիսը, ինչից առաջացել է գազի արտահոսք: 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Արտաշատի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:  

Պարեկները պարզել են, որ վարորդը Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի է, բեռնատարն էլ «Foton» մակնիշի է:

Ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան, սակայն խողովակի մի մասը պոկվել և վնասել է «Toyota» մակնիշի ավտոմեքենան, որի վարորդի և սեփականատիրոջ, ինչպես նաև բեռնատարի վարորդի ինքնությունը պարեկները պարզում են:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։