A
A
Հեռուստատեսությամբ երեխաների կողմից դիտվող սննդի և խմիչքների գովազդի ավելի քան 65%-ը չթույլատրված մթերքներ են
Աջակցիր «Ա1+»-ինԱռողջապահության նախարարությունը, ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտը (ԱԱԻ) Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) աջակցությամբ առաջին անգամ իրականացրել են Հայաստանում երեխաներին ուղղված սննդի և ընպելիքների մարքեթինգի վերաբերյալ ուսումնասիրություն:
Արդյունքներն ամփոփվել են ԱՀԿ հայաստանյան գրասենյակում` ԱԱԻ տնօրեն Ալեքսանդր Բազարչյանի, Հայաստանում ԱՀԿ ներկայացուցիչ Սիդարթա Դատտայի, հանրային առողջության փորձագետների և գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ:
Ուսումնասիրությամբ`
մշտադիտարկվել է 5 հազար գովազդ,
ուսումնասիրվել է 5 հեռուստաալիքով 316 ժամ հեռարձակման ժամանակ,
հայտնաբերվել է սննդի և խմիչքի 1587 գովազդ,
դիտարկվել է 2021թ. սեպտեմբեր-նոյեմբեր ընկած ժամանակահատվածը:
Ամենաշատը գովազդվել են`
շոկոլադը, հրուշակեղենը (30.2%)
գազավորված զովացուցիչ ըմպելիքները (20.3%)
թեյը և սուրճը (16.2%)
հյութերը (2.1%):
Հետազոտության արդյունքներն անհանգստացնող են, քանի որ գովազդներն էական ազդեցություն ունեն երեխաների կողմից անառողջ սննդի և ըմպելիքների օգտագործման վրա:
Ապացուցողական բժշկությունը ցույց է տալիս կապը՝ բարձր կալորիականությամբ սննդակարգերի, հագեցած ճարպերի, տրանսճարպերի, ազատ շաքարների և կերակրի աղի չարաշահման, մրգերի ու բանջարեղենի սակավ օգտագործման և ճարպակալման, շաքարային դիաբետի, սրտանոթային հիվանդությունների և որոշ տեսակի քաղցկեղների առաջացման միջև:
Հետազոտության նպատակն է մշտադիտարկել և գնահատել մինչև 16 տարեկան երեխաներին ուղղված սննդամթերքի և ըմպելիքների հեռուստատեսային մարքեթինգի շրջանակը և բնույթը՝ փաստահեն հիմք ստեղծելով նոր/գործող քաղաքականության մշակման համար` ամրապնդելով երեխաներին ուղղված հագեցած ճարպերով, տրանսճարպաթթուներով, շաքարով կամ աղով հարուստ սննդամթերքի և ըմպելիքների մարքեթինգի սահմանափակումը:
Հանդիպմանն ընդգծվել է հետազոտության շրջանակների ընդլայնման, երեխաների կողմից առավել շատ օգտագործվող սոցիալական հարթակների ներառման և առողջ սովորությունների ձևավորմանը նպաստող, հակազդող քայլերի իրականացման անհրաժեշտությունը: