Բացել լրահոսը Փակել լրահոսը
28
A A
Քաղաքականություն

Լեհաստանի նախագահը ԵՄ դիտորդների հետ պարեկություն է արել ՀՀ-Ադրբեջան սահմանին

Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան այցելել է Երասխ և պարեկություն իրականացրել ՀՀ-ում տեղակայված ԵՄ դիտորդների հետ։ Նա նաև հանդիպել է առաքելության կազմում ընդգրկված լեհերի հետ, հայտնում է Լեհաստանի նախագահի գրասենյակը  X-ի միկրոբլոգում։ 

«Հայաստանի Հանրապետությունում Եվրամիության առաքելության ղեկավարը Մարկուս Ռիտերն է, իսկ տեղակալը՝ լեհ Մարեկ Կուբերսկին։ Առաքելությունը ստեղծվել է 2023 թվականի փետրվարին՝ երկու տարի ժամկետով, և դրա նպատակները ներառում են իրավիճակի մոնիթորինգն ու պարեկությունը Հայաստանի և Ադրբեջանի սահմանին»,- ասվում է գրառման մեջ։