Բացել լրահոսը Փակել լրահոսը
Ագնեսսա Խամոյան 11
A A
Քաղաքականություն

Քննարկվելու է խմբակցությունում պարոն Նազարյանի հետագա գործունեության հարցը․ Խամոյան

Գեղամ Նազարյանի վերջին հայտարարությունը, թե Նիկոլ Փաշինյանին հեռացնելու օրակարգ չկա, իր անձնական ընկալումներն են, որը, բնականաբար, չի արտահայտում «Հայաստան» խմբակցության տեսակետը, այս մասին հայտարարել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը:

«Մեր թիվ մեկ օրակարգը ինչպես եղել, այնպես էլ մնում է այս իշխանություններին հեռացնելը, և բնական է, եթե խմբակցության որևէ պատգամավոր չի կիսում այդ գաղափարը, հարցը պետք է դառնա քննարկման առարկա։
 
Խմբակցությունը Գեղամ Նազարյանին մանդատը վայր դնելու «խնդրանքով» չի կարող դիմել, բայցև ակնհայտ է, որ քննարկվելու է խմբակցությունում պարոն Նազարյանի հետագա գործունեության հարցը:
 
Թե ինչ կորոշվի խմբակցության նիստից հետո, պարզ կլինի միայն նիստից հետո։
 
Նիստի ժամկետների մասին հավելյալ տեղեկություններն՝ ավելի ուշ»,- Facebook-ում գրել է Խամոյանը։