A
A
«Էրեբունու» մրցակիցները հայտնի են
Այսօր ՈՒԵՖԱ-ի շտաբ-բնակարանում տեղի ունեցավ ֆուտզալի Եվրոպայի 2011-2012 թթ գավաթի խաղարկության վիճակահանությունը: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:
Հայաստանի 2011 թ չեմպիոն Երեւանի «Էրեբունին» պայքարը կսկսի նախնական փուլից: Մեր թիմը հանդես կգա G խմբում, որտեղ նրա մրցակիցները կլինեն «Օմոնիա» (Նիկոսիա, Կիպրոս), «Ֆլամուրտարի» (Ֆլորա, Ալբանիա) և «Սպորտինգ Կլաբ դե Պարի» (Ֆրանսիա) թիմերը: Այս խմբի մրցաշարը կանցկացվի օգոստոսի 13-21-ը, Կիպրոսում:
Առաջին տեղը գրավելու դեպքում «Էրեբունին» հանդես կգա արդեն նախնական 2-րդ փուլի 6-րդ ընտրական խմբում, որտեղ ընդգրկված են «Էկոնոմաց» (Կրագուեւաց, Սերբիա), «Ուրագան» (Իվանո-Ֆրանկովսկ, Ուկրաինա) և ԱՍԱ «Բեն Գուրիոն» (Իսրայել) թիմերը: