Երևանի օդի աղտոտվածությունը հասել է «կարմիր գծի» տագնապային մակարդակի․ ՈՒՂԻՂ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՆոյեմբերի 18-ին՝ ժամը 12:00-ին, Մեդիա կենտրոնում տեղի կունենա քննարկում՝ «Երևանի օդի աղտոտվածությունը հասել է «կարմիր գծի» տագնապային մակարդակի․ ահազանգում են փորձագետները» թեմայով։ Բանախոսներ՝ ✅Գորիկ Ավետիսյան` Երևանի քաղաքապետարանի Բնապահպանության վարչության պետի տեղակալ ✅Լիլիթ Սահակյան՝ ՀՀ ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի (Էկոկենտրոն) տնօրեն ✅Սիլվա Ադամյան՝ «Էկոլոգիական հասարակական միություն» ՀԿ-ի նախագահ Քննարկմանը մասնակցելու հրավեր է ուղարկվել նաև ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն, սակայն հրավերը մերժվել է։ Ըստ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տվյալների՝ Երևանը օդի աղտոտվածության բարձր ցուցանիշներով Հայաստանում առաջինն է: Արաբկիր վարչական շրջանում փոշու պարունակությունը գերզանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։ Երևանի քաղաքապետարանը վստահեցնում է, որ մայրաքաղաքում օդի աղտոտվածության մակարդակի հետ կապված իրավիճակը գտնվում է նորմայի սահմաններում և համապատասխանում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) պահանջներին՝ հղում անելով մայրաքաղաքի շինհրապարակներում տեղադրված տվիչներին։