A
A
Գյումրու նախկին քաղաքապետի որդին կալանավորվել է
Աջակցիր «Ա1+»-ինԳյումրիի նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի կրտսեր որդու՝ Խաչատուր Բալասանյանի տնային կալանքը փոխվել է բանտային կալանքով, տեղեկությունը «Ազատության»-ը հաստատեց ընտանիքի փաստաբան Տիգրան Գրիգորյանը և նշեց՝ Վերաքննիչ դատարանի այս որոշումը կմեկնաբանի ավելի ուշ։
Տեղեկությունը հաստատում է նաև դատախազությունը:
Կրտսեր Բալասանյանը մեղադրվում է Գյումրիի Սեվ բերդ ամրոցի հարակից հողատարածքներն ապօրինի ձեռք բերելու, իսկ գործով անցնող մյուս 4 անձիք, այդ թվում՝ հայրը՝ նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանը հողատարածքն ապօրինի օտարելու համար։