A
A
Կայացել է ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկումն ապահովող նիստ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՓոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գլխավորությամբ Կառավարությունում կայացել է ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկումն ապահովող միջոցառումները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովին կից աշխատանքային խմբի անդրանիկ նիստը: Նիստի ընթացքում ՀՀ գործադիր և օրենսդիր իշխանությունների ներկայացուցիչների մասնակցությամբ քննարկվել են ՀԸԳՀ ճանապարհային քարտեզի նորացմանն ու դրան առնչվող այլ հարցեր: Նիստի արդյունքներով փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի կողմից տրվել են մի շարք հանձնարարականներ: