Բացել լրահոսը Փակել լրահոսը
464432045_1000609725441378_3857230283042871223_n
A A
Քաղաքականություն

Վրաստանում խորհրդարանական ընտրությունների վերջնական արդյունքները հայտնի են

Վրաստանում խորհրդարանական ընտրությունների ընտրատեղամասերի 99,261 %-ի քվեաթերթիկների մշակման արդյունքներով իշխող «Վրացական երազանքը» հավաքում է ձայների 54, 234%-ը։ Այդ մասին հայտնում է երկրի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, գրում է NGnewsgeorgia-ն։

Ընդդիմադիր չորս կուսակցությունները ստանում են ընդհանուր ձայների 37,3%-ը։

Պատկերը հետևյալն է՝

«Փոփոխությունների կոալիցիա» - 10,8%
«Միացյալ ազգային շարժում» - 10,1%
«Ուժեղ Վրաստան» - 8,7%
«Գախարիան հանուն Վրաստանի» - 7,7%