Բացել լրահոսը Փակել լրահոսը
464114226_856474146692579_1092888698524387350_n
A A
Սպորտ

Ըմբիշ Հայկ Խլոյանը դարձավ Մ23 տարեկանների ԱԱ-ի չեմպիոն

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ Հայկ Խլոյանը դարձավ Մ23 տարեկանների աշխարհի առաջնության չեմպիոն:

Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում ընթացող Մ23 տարեկանների ըմբշամարտի աշխարհի առաջնության հունահռոմեական ոճի 97 կգ քաշային կարգի ոսկե մեդալի համար գոտեմարտում Հայկ Խլոյանը մրցեց միջազգային ֆեդերացիայի դրոշի ներքո հանդես եկող Աբուբակար Խասլախանաուի հետ: Խլոյանը կարողացավ առավելության հասնել 11:6 հաշվով:

Ավելի վաղ մինչև 23 տարեկանների աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր էր դարձել Շանթ Խաչատրյանը: