A
A
Գևորգ Պապոյանն ընդունել է Արմավիրի մարզի մի շարք համայնքներում տեղացած կարկուտից տուժած հողօգտագործողներին
Աջակցիր «Ա1+»-ինՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հոկտեմբերի 17-ին ընդունել է Արմավիրի մարզի մի շարք համայնքներում տեղացած կարկուտից տուժած հողօգտագործողներին։
Հանդիպման ընթացքում նախարարը լսել է նրանց հուզող խնդիրները, քննարկել գյուղատնտեսության ոլորտում իրականացվող պետական աջակցության ծրագրերը։
Քաղաքացիներն իրենց մտահոգությունն են հայտնել նաև կարկտահարության և բերքի կորստի հետևանքով առաջացած ֆինանսական և վարկային խնդիրների վերաբերյալ։
Հանդիպման ընթացքում նախարարը քաղաքացիներին վստահեցրել է, որ նախարարությունը քաջատեղյակ է նրանց խնդիրներից, և ներկայումս մշակվում են քայլեր, որոնք հնարավորություն կստեղծեն որոշակի չափով մեղմելու կարկուտից տուժածների ֆինանսական կորուստները և շարունակելու գյուղատնտեսական գործունեությունը։