Բացել լրահոսը Փակել լրահոսը
462920238_517868744542566_2868827491996063257_n
A A
Պաշտոնական

Երևան-Մեղրի ավտոճանապարհին բեռնատարը կողաշրջվել է․ կա տուժած

Հոկտեմբերի 15-ին, ժամը 16:43-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Արենի գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։
 
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
 
Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 109-րդ կմ-ին «KamAZ» մակնիշի ցեմենտով բեռնված բեռնատարը (վարորդ՝ Մ. Մ., ծնված 2001 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել. վարորդը տեղափոխվել է բժշկական կենտրոն։
 
Փրկարարները սահմանազատել են տարածքը և հոսանքազրկել ավտոմեքենան։