Բացել լրահոսը Փակել լրահոսը
462603445_1123419599430625_7177882009816815220_n
A A
Սպորտ

Սկսվել է Նոա-Վիկինգուր խաղի տոմսերի օնլայն վաճառքը

Կոնֆերենցիաների լիգայի Լիգայի փուլի 4-րդ տուրում «Նոան» Երևանում կմրցի «Վիկինգուրի հետ»։

Երևանյան թիմն արդեն սկսել է երկրորդ տնային խաղի տոմսերի օնլայն վաճառքը։ Նախորդ տնային խաղի համեմատ այս անգամ տոմսերի գներն ավելի մատչելի են։ Տոմսերը հասանելի են tickets.noahfc.am կայքում։

Հիշեցնենք, որ առաջին տուրում Ռուի Մոտայի գլխավորած թիմը Երևանում 2։0 հաշվով հաղթանակի հասավ չեխական «Մլադա Բոլեսլավի» նկատմամբ։ 

«Նոա» - «Վիկինգուր» խաղը տեղի կունենա նոյեմբերի 18-ին, Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում ու կսկսվի 21։45-ին։