Բացել լրահոսը Փակել լրահոսը
default
A A
Քաղաքականություն

Պեսկովը նշել է Փաշինյանի և Ալիևի հետ Պուտինի բանակցությունների թեմաները

Զանգեզուրի միջանցքի թեման հավանաբար շոշափվել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի և Հայաստանի իր գործընկերների՝ Իլհամ Ալիևի և Նիկոլ Փաշինյանի բանակցությունների ժամանակ, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է РИА Новости-ն։

«Պուտինն առանձին-առանձին խոսեց նրանցից յուրաքանչյուրի հետ, երևի թե նախագահը նստել է կես ժամ, ուստի, հավանաբար, կարծիքների փոխանակում է եղել, շոշափվել է նաև Զանգեզուրի միջանցքի թեման»,- ասել է Պեսկովը։

Նա այդպես է պատասխանել այն հարցին, թե արդյոք Զանգեզուրի միջանցքի թեման քննարկվել է Հայաստանի և Ադրբեջանի իր գործընկերների հետ Ռուսաստանի ղեկավարի հանդիպումների ժամանակ։