Բացել լրահոսը Փակել լրահոսը
Սահմանադրական_դատարան
A A
Պաշտոնական

ՍԴ-ն հրապարակել է դատավորներ Վահե Գրիգորյանի և Դավիթ Խաչատուրյանի համատեղ հատուկ կարծիքը

Սեպտեմբերի 26-ին Սահմանադրական դատարանը որոշեց, որ 2024 թվականի օգոստոսի 30-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ու Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին» կանոնակարգում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Սահմանադրությանը:

ՍԴ դատավորներ Վահե Գրիգորյանն ու Դավիթ Խաչատուրյանը համատեղ հատուկ կարծիք են հայտնել, որը հրապարակվել է ՍԴ պաշտոնական կայքէջում: