Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Պուտինն ու Ալիևը բանակցություններ են սկսել Կրեմլում. (տեսանյութ)

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևը Կրեմլում սկսել են բանակցությունները։

Հանդիպումը տեղի է ունենում ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակում։ Բանակցությունների գլխավոր թեման լինելու է Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման հարցը։ Երեքշաբթի նախատեսված է նաև Պուտինի առանձին հանդիպումը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։

Ինչպես նախօրեին լրագրողներին ասել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը, Ռուսաստանը ակտիվ և դրական դեր է խաղում Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման գործում։ Մոսկվան ելնում է նրանից, որ հակամարտության կարգավորման հիմքը Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ համաձայնագրերն են։