Բացել լրահոսը Փակել լրահոսը
41
A A
Քաղաքականություն

Արմեն Գրիգորյանն ու Պատրիկ Պրայորը քննարկել են տարածաշրջանային անվտանգային իրավիճակն ու արտատարածաշրջանային անվտանգային միջավայրի հարցեր

Հոկտեմբերի 2-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է ԱՄՆ Պաշտպանության հետախուզական գործակալության Եվրոպայի և Եվրասիայի տարածաշրջանային կենտրոնի տնօրեն Պատրիկ Պրայորին:

ԱԽ քարտուղարը ողջունել ու կարևորել է Պ.Պրայորի այցը Հայաստան և գոհունակությամբ ընդգծել Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների սերտ համագործակցության արդյունքում ձևավորված փոխգործակցությունը:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել մի շարք օրակարգային հարցերի շուրջ և նախանշել համագործակցության հետագա ուղղությունները, ինչի շրջանակներում ԱԽ քարտուղարը ներկայացրել է ՀՀ անվտանգային համակարգի կատարելագործմանն ու արդիականացմանը նպատակաուղղված բարեփոխումները:

Կողմերը նաև քննարկել են տարածաշրջանային անվտանգային իրավիճակն ու շոշափել արտատարածաշրջանային անվտանգային միջավայրին առնչվող որոշ հարցեր: