Բացել լրահոսը Փակել լրահոսը
100124ff725a986e26438da1c484b3e56a3413
A A
Քաղաքականություն

Իսրայելը ցամաքային գործողություններ է սկսել Լիբանանում

Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ «սահմանափակ ցամաքային գործողություններ է սկսում Լիբանանում։

Հայտարարության մեջ նշվում է, որ գործողություններն իրականացվում են Լիբանանի հարավում գտնվող «Հեզբոլահ»-ի կառույցների և ենթակառուցվածքների դեմ» և այդ գործողությունները «հիմնված են ճշգրիտ հետախուզական տեղեկատվության վրա»:

Հայտարարությունում նշվում է, որ թիրախները «գտնվում են սահմանին մոտ գյուղերում և անմիջական վտանգ են ներկայացնում իսրայելական բնակավայրերի համար»։