Բացել լրահոսը Փակել լրահոսը
Screenshot 2024-09-30 092517
A A
Քաղաքականություն

«Հեզբոլահ»-ը նոր ղեկավար ունի

Լիբանանյան «Հեզբոլահ» կազմակերպության նոր գլխավոր քարտուղար է ընտրվել Հաշեմ Սաֆի ադ-Դինին, հայտնում են արաբական լրատվամիջոցները։

Ադ-Դինը 60 տարեկան է։ Նա «Հեզբոլա»-ի համահիմնադիրներից է, եղել է գործադիր կոմիտեի ղեկավարը։ Նրան համարում են «Հեզբոլա»-ի գործերի կառավարիչ։ Մինչ խմբի ղեկավար ընտրվելը նա զբաղվում էր խմբավորման ֆինանսական հարցերով։ Ադ-Դինը 2017 թվականից ԱՄՆ-ի կողմից հետախուզվող ահաբեկիչների ցուցակում է։

Նա «Հեզբոլա»-ի սպանված առաջնորդ Հասան Նասրալլայի զարմիկն է մայրական կողմից և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ստորաբաժանումներից մեկի նախկին հրամանատար Ղասեմ Սոլեյմանի փեսան։  

Հիշեցնենք, որ ավելի վաղ Բեյրութի ուղղությամբ Իսրայելի ավիահարվածների արդյունքում սպանվել է «Հեզբոլլահ» խմբավորման առաջնորդ Հասան Նասրալլան: