«Հեզբոլլահ»-ի առաջնորդը սպանվել է իսրայելական ավիահարվածի հետեւանքով․ Իրանում 5-օրյա սուգ է հայտարարվել, Բայդենն էլ տեղի ունեցածն «արդարության միջոց է» անվանել (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Հեզբոլլահը» հաստատել է Բեյրութում իսրայելական հարվածի հետևանքով իր առաջնորդ Հասան Նասրալլայի մահվան լուրը, հայտնում է ABC News-ը:
Ավելի վաղ Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել էր, որ Բեյրութի ուղղությամբ ավիահարվածների արդյունքում սպանվել է «Հեզբոլլահ» խմբավորման առաջնորդ Հասան Նասրալլան:
Նասրալլայի մահվան կապակցությամբ Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին երկրում հնգօրյա սուգ է հայտարարել։
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն էլ հայտարարել է, որ տեղի ունեցածն «արդարության միջոց է»։
«Հասան Նասրալլան և նրա ղեկավարած ահաբեկչական խմբավորումը՝ «Հեզբոլլահը», պատասխանատու են չորս տասնամյակ ահաբեկչության կառավարման ընթացքում հարյուրավոր ամերիկացիների սպանության համար: Իսրայելի ավիահարվածի ժամանակ նրա մահն արդարության միջոց է նրա բազմաթիվ զոհերի, այդ թվում հազարավոր ամերիկացիների, իսրայելցիների և լիբանանցիների համար: Նասրալլային սպանած հարվածն իրականացվել է 2023 թվականի հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի ջարդով սկսված հակամարտության ավելի լայն համատեքստում: Հաջորդ օրը Նասրալլահը ճակատագրական որոշում կայացրեց միավորվել ՀԱՄԱՍ-ի հետ և բացել այն, ինչ նա անվանեց Իսրայելի դեմ «հյուսիսային ճակատ»», - ասվում է Բայդենի հայտարարության մեջ: