A
A
Արարատ Միրզոյանը հանդիպել է Կուբայի արտաքին հարաբերությունների նախարարին (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՍեպտեմբերի 24-ին Նյու Յորքում ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Կուբայի արտաքին հարաբերությունների նախարար Բրունո Էդուարդո Ռոդրիգես Պարիյայի հետ:
Զրուցակիցները քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգի ընդլայնման հարցեր՝ նախանշելով զարգացման ներուժ ունեցող կոնկրետ ուղղություններ։ Դիտարկվել են նաև միջխորհրդարանական կապերի զարգացման հնարավորությունները։
Հայաստանի և Կուբայի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել նաև բազմակողմ հարթակներում փոխգործակցության հարցերի շուրջ։