Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի եւ մյուսների գործով դատական նիստը (տեսանյութ)

Հակակոռուպցիոն դատարանում` նախագահությամբ դատավոր Սարգիս Պետրոսյանի, մեկնարկեց 2008 թվականի Մարտի 1-ի իրադարձությունների վերաբերյալ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի, Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի և նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի գործի քննությունը:

Գործն ուղարկվել է Հակակոռուպցիոն դատարան այն բանից հետո, երբ Վճռաբեկ դատարանը բեկանել է Առաջին ատյանի դատարանում գործը կարճելու վերաբերյալ դատավոր Աննա Դանիբեկյանի 2021 թվականի դատական ակտը:

Հիշեցնենք, որ վերը նշված 4 նախկին բարձրաստիճան պաշտոնյաները 2018 թվականից մեղադրվում էին 2008 թվականի մարտի իրադարձությունների ժամանակ սահմանադրական կարգը տապալելու կամ դրան օժանդակելու մեջ։ 2021 թվականին, սակայն, Սահմանադրական դատարանը որոշեց, որ 300․1 հոդվածը հակասահմանադրական է։ Դրանից հետո 4 ամբաստանյալների պաշտպանները միջնորդեցին իրենց պաշտպանյալների նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել հանցակազմի բացակայության հիմքով՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց վերագրվող հոդվածը ճանաչվել է հակասահմանադրական։