A
A
Կորնթոսի քաղաքապետարանի շենքը լուսավորվել է հայկական եռագույնով (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՀունաստանում ՀՀ դեսպանությունից հայտնում են․
«Հունաստանում ՀՀ դեսպանության և Կորնթոսի քաղաքապետարանի միջև համագործակցությամբ ի նշանավորում Հայաստանի Հանրապետության անկախության 33-րդ ամյակի Կորնթոսի քաղաքապետարանի շենքը լուսավորվել է հայկական եռագույնով։ Միաժամանակ Կորնթոսի քաղաքապետ Նիկոս Ստավրելիսը հանդես է եկել շնորհավորական ուղերձով։
«Սեպտեմբերի 21-ին համապետական հանրաքվեից հետո «ծնվեց» Հայաստանի երրորդ Հանրապետությունը՝ հայ ժողովրդին իրավունք տալու կերտելու իր ապագան և վերագտնելու իր պետականությունը» :
Հայաստանի Հանրապետության անկախությանը նվիրված ուղերձում Կորնթոսի քաղաքապետն անդրադարձել է հույն և հայ ժողովրդին միավորող պատմամշակութային կապերին, ինչպես նաև հունական մեծ համայնքին և հիշեցրել, որ «Հունաստանն առաջին երկրներից է, որը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը»։
Այսօր նման միջոցառումներով հանդես կգան Հունաստանի այլ քաղաքներ ևս, ներառյալ Աթենքն ու Սալոնիկը»։