Բացել լրահոսը Փակել լրահոսը
460853237_1065384012259427_6527178435148570410_n
A A
Սպորտ

Հայաստանի տղամարդկանց հավաքականը առավելության է հասել Գերմանիայի հավաքականի նկատմամբ

Շախմատի համաշխարհային 45-րդ օլիմպիադայի 9-րդ խաղափուլում Հայաստանի տղամարդկանց հավաքականը 2.5:1.5 հաշվով առավելության է հասել Գերմանիայի հավաքականի նկատմամբ:
 
 Թիմին հաղթական միավոր է բերել Գաբրիել Սարգսյանը:
 
🤝 Հայկ Մարտիրոսյանի, Շանթ Սարգսյանի և Կարեն Գրիգորյանի խաղերն ավարտվեցին ոչ-ոքի արդյունքով:
 
🇦🇲 Այսօր Հայաստանի կանանց հավաքականը 2:2 հաշվով ավարտեց իր հանդիպումը Ուկրաինայի հավաքականի հետ:
 
 Հաղթանակ է տարել Աննա Սարգսյանը: Լիլիթ Մկրտչյանի և Մարիամ Մկրտչյանի խաղերն ավարտվեցին ոչ-ոքի արդյունքով, իսկ Էլինա Դանիելյանը պարտվեց:
💪 Օլիմպիադայի ավարտին մնացել է 2 խաղափուլ: Հաջողություն ենք մաղթում մեր հավաքականներին: